Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Yandex-ը չգիտի իր վարորդներին, իսկ վարորդները չգիտեն, որ Yandex-ում են աշխատում

Yandex-ը չգիտի իր վարորդներին, իսկ վարորդները չգիտեն, որ Yandex-ում են աշխատում
09.11.2026 | 13:41

Ուրեմն, քաղաքացին Yandex-ի հեռախոսահամարով տաքսի է պատվիրում: Նա Yandex-ից SMS հաղորդագրություն է ստանում և տեղեկանում, որ տաքսին գալու է 3 րոպեից: Տաքսին չի գալիս ո՛չ 3, ո՛չ 10, ո՛չ էլ 20 րոպեից: Ոչ էլ վարորդն է կապի դուրս գալիս: Քաղաքացին 010 710710 հեռախոսահամարով զանգահարում է Yandex ծառայություն և իր դժգոհությունն է հայտնում նմանօրինակ սպասարկման համար: Ծառայությունից առաջարկում են կրկնել պատվերը, սակայն... Ծառայության օպերատորի հետ խոսակցության ընթացքում քաղաքացին նկատում է, որ փողոցով բարձր արագությամբ սլանում է այն համարանիշներով ավտոմեքենան, որը շուրջ 30 րոպե առաջ պետք է իր պատվերով գար նշված հասցե: Քաղաքացին գործադրում է որոշակի ջանքեր, կանգնեցնում է ավտոմեքենան, բացում դուռը և հետաքրքրվում, թե ինչու է անտեսվել իր պատվերը: Տաքսու վարորդը հայտարարում է, թե ավտոմեքենան սարքին վիճակում չէ: Իսկ Yandex-ը գիտե՞ այդ մասին: Ի պատասխան այդ հարցի՝ վարորդն ասում է, որ ինքը Yandex-ի հետ որևէ առնչություն չունի: Ավտոմեքենայի անսարքությունը վերացնելու համար քաղաքացին իր օգնությունն է առաջարկում: Նշում է, որ անսարք ավտոմեքենայով այդպիսի արագությամբ երթևեկելը ռիսկային է, առաջարկում է զանգահարել 112 ծառայությանը կամ ավտոքարշակ կանչել: Վարորդը հրաժարվում է: Գիտե՞ք ինչու: Որովհետև նա շտապում է մեկ այլ հասցե՝ ավելի թանկ պատվեր կատարելու համար: Սկզբունքը պարզ է. Yandex-ի վարորդն ընդունում է հեռախոսազանգով պատվերը, սակայն նշված հասցե չի ժամանում, պատվերը չի չեղարկում, որովհետև հեռախոսով ստացել է արտայանդեքսյան ավելի թանկ պատվեր: Եվ թքած ունի, որ քաղաքացին շուրջ 30 րոպե ցրտին ու անձրևին իրեն է սպասում:
Աներկբա է՝ տվյալ իրավիճակում սոցիալապես անպատասխանատու վարորդի գործատուն Yandex-ն է: Եվ եթե գործատուն որևէ միջոց չի ձեռնարկում իր աշխատակցին կարգի հրավիրելու համար, ապա նա ձեռք է բերում սոցիալապես անպատասխանատու կազմակերպության կարգավիճակ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ